воскресенье, 20 ноября 2011 г.

                                                     ԿԱՐՈՏԱԽՏ
Անհասցե,մոլոր,անմեղ փաթիլներ,
Մեքենաներից տնքացող մայթեր,
Մշուշում ձգված լույսի ճաճանչներ,
Հեռվում դողացող միայնակ մի ծառ:

Եվ հանկարծ ծանոթ,հարազատ մի շունչ,
Ջերմացնող աչքեր ու շոյող հայացք
Աղմկող ռելսերի մի անվերջ ընթացք
Անցյալում թողած թրթիռ ու պատրանք:

Անհասցե,մոլոր,անմեղ փաթիլներ...

воскресенье, 2 октября 2011 г.

                                             Արևոտ աշունը հեռվում կմնա

Աշնան միգամած օրերին կգամ,
Այգու տրտմության հոտը կշնչեմ,
Անտարբեր քամուն կրկին կարթնացնեմ
Ու տաք հուշերով կյանքս կլցնեմ:

Ու ծանոթ մի ստվեր կանցնի,կգնա
Անտանելի կարոտախտով հոգիս կհիվանդանա:
Կսերտեմ անիծյալ այբուբենը լռության.
Այս արևոտ աշունն էլ հեռվում կմնա...

среда, 13 июля 2011 г.

Երազկոտ աղջնակն ու դու....

Երջանկությունը ժամը վայրկյան դարձրեց ու թրթռացող սիրտս նորից գերի մնաց կյանքս լցնող ու ջերմացնող վայրկյաններում:Վախենում եմ,որ հանկարծ չկորցնեմ այդ պահերը,քանի որ կկորցնեմ այնտեղ թողած սիրտս:
    Ասես փոքրիկ,երազներով լեցուն աղջնակ լինեմ`ով վազում է,անվերջ վազում գնդակի ետևից,բայց գնդակը երբեք կանգ չի առնում :Գիտեմ,ինքս հորինեցի այս դաժան խաղը ու երբեք ինձ չեմ մեղադրի,չէ որ մի օր կգտնեմ քեզ և դու կլինես այս տողերի նման պարզ ու անկեղծ:Քեզ հետ չեմ վախենա հարյուրավոր թրթռացող սրտեր կորցնելուց,քանի որ գիտեմ`քո ջերմությամբ կստանամ հազարավորը:
Դու ու երազկոտ աղջնակը մի օր կհասնեք գնդակին....