ԾԱՂՐԱԾՈՒՆ
_Ես լացել չգիտեմ,տխուր օրերին իմ աչքերն երբեք տամուկ չեն եղել:
_Իսկ ինչպե՞ս ես տխրում:Երևի քո սիրտն երբեք չի ցավել:
_Այդ պահերին սրտիս զարկերն արագանում են ու վախենում եմ,որ շուտով կարտասվեմ: Աճապարում եմ ձեռքերով ամուր պահել աչքերս ու գործի է անցնում ժպիտս, բայց հիմա էլ այդպես չեմ անում:Մարդիկ սովորել են դեմքիս արցունքներ ու մի լայն ժպիտ նկարել:
_Այդպես մենք երբեք չենք իմանա քո իրական թախծի ու պայծառության մասին:
_Ես միշտ պայծառ եմ:Իմ թախիծը միայն ես պետք է տեսնեմ :Դա քեզ համար նույն բանը կլինի,երբ մերկ դուրս գաս մարդկանց մեջ:Դու կկորցնես հետաքրքրությունդ:
_Բայց մարդիկ միևնույն է տեսնում են դեմքիդ նկարված արցունքները:
_Սրանք սովորական,հորինված և ուրախության արցունքներ են:
_Իսկ սրտիդ զարկե՞րը:
_Մարդիկ սրտիս զարկերը նկարել չգիտեն:Ես ամեն օր ծաղրում եմ ինձ ու նրանց:

Ինձ դուր եկավ :))
ОтветитьУдалить:)
Удалить