четверг, 16 августа 2012 г.

                                                ԾԱՂՐԱԾՈՒՆ




_Ես լացել չգիտեմ,տխուր օրերին իմ աչքերն երբեք տամուկ չեն եղել:

_Իսկ ինչպե՞ս ես տխրում:Երևի քո սիրտն երբեք չի ցավել:

_Այդ պահերին սրտիս զարկերն արագանում են ու վախենում եմ,որ շուտով կարտասվեմ: Աճապարում եմ ձեռքերով ամուր պահել աչքերս ու գործի է անցնում ժպիտս, բայց հիմա էլ այդպես չեմ անում:Մարդիկ սովորել են դեմքիս արցունքներ ու մի լայն  ժպիտ նկարել:

_Այդպես մենք երբեք չենք իմանա քո իրական  թախծի ու պայծառության մասին:

_Ես միշտ պայծառ եմ:Իմ թախիծը միայն ես պետք է տեսնեմ :Դա քեզ համար նույն բանը կլինի,երբ մերկ դուրս գաս մարդկանց մեջ:Դու կկորցնես հետաքրքրությունդ:

_Բայց մարդիկ միևնույն է տեսնում են դեմքիդ նկարված արցունքները:

_Սրանք սովորական,հորինված և  ուրախության արցունքներ են:

_Իսկ սրտիդ զարկե՞րը:

_Մարդիկ սրտիս զարկերը նկարել չգիտեն:Ես ամեն օր ծաղրում եմ ինձ ու նրանց:

понедельник, 2 июля 2012 г.

                                     * * *

Ամպը  պոկվել  է երկնի կապույտից ,

Արևը երկիրը գրկած լուռ անձրևում է ,

Մայթերը քարացել են քամիների ապտակներից

Հեռուներում աղջկա անձայն երգը ճախրում,անհետանում է :

Ու կուսական օդը ծանրացել է անժամանակ աշխարհներում.

Ցնորված թրթիռը կարոտ է տարփողում ...

 

Արևը երկիրը գրկած լուռ անէանում է :

четверг, 14 июня 2012 г.

                             ԱՂՈԹՔԻՍ ԹևՈՎ

Ես աղտ եմ մարդկանց նոր,անեզր աշխարհում,

Հոգի եմ անկենդան,ճղճիմ այս օդում,

Կանաչ տերև եմ չորացած,դեղնած ծառում,

Ալրի հատիկ եմ խորը ցեխաջրում:

Ուզում եմ մենանալ,հեռանալ ինձանից

Աղոթքիս թևով մայրամուտվեմ ու աշխարհը գրկեմ,

Լռության շնչով ջերմանամ ու խաղաղվեմ:

Բայց արևոտ իմ երազը ոչ ոք չի լսում.

Ես  աղտ եմ մարդկանց նոր,անեզր աշխարհում...

Երազներս թռչում են իմ խաղաղ ու լուռ աղոթքներում:

среда, 30 мая 2012 г.

                               
                                                 * * *
Անկարգ ,լկստված ու անհարթ ճամփա,
Անփորձ , ուրացած երկնքի վկա,
Անսանձ ,կուրացած փոշով դրոշմված
Անտուն ու թեթև մտքով ողողված:
 Անկարգ ,լկստված ու անհարթ ճամփա,
Աշխարհին անհայտ անբարո մանուկ,
Արևներում կնքված անտարբեր որբուկ
Անփորձ , ուրացած երկնքի վկա:

пятница, 20 апреля 2012 г.

                                       ԹՈՂԵՔ ԻՆՁ ՄԵՆԱԿ ԻՄ ԱՂՈԹՔՆԵՐՈՒՄ


Թողեք ինձ մենակ իմ աղոթքներում ,

Թողեք մենակ լռության մեջ ,

Իմ հեռու , եթերային մթությունում:

Երկու թևերով թռչել չեմ ուզում

Հենց այս մի թևով ճախրում եմ կապույտում ...

Թողեք ինձ մենակ իմ աղոթքներում ,

Թեթև ու մաքուր իմ մենությունում ...

понедельник, 9 апреля 2012 г.

                                      ԱՄԵՆԱԼԱՎ ԱՄԵՆԱՎԱՏՆ ԵՍ
Դու ամենալավ թարգմանիչն ես  հիմա,

Բայց չես էլ մտածել,որ սրտումս թարգմանչացուներ չկան...

Դու ամենալավ սիրեկանն ես ժպիտիս,

Բայց ամոթխած այն ժպիտից կիրք էլ չի ծնվի:

Դու ամենալավ...

Չէ,քո ամենավատին եմ արժանի...

Դու ամենալավ ամենավատն ես...

воскресенье, 1 апреля 2012 г.

                         ԱՐԻ ՊԱՐԶԱՊԵՍ  ՉՍԻՐԵՆՔ


Արի զարթնացնենք քնկոտ աստղերին,


Արի հավատանք մի պահ ստերին,


Արի որբացած արևներ հնձենք...


Ուզումենքներն էլ չուզենք երբեք:


Արի մանկացնենք կյանքը մեկ շնչով,


Որ միշտ կաշառենք լոկ մի ժպիտով:


Արի հուշերին մոռացնել տանք ներկան,


Արի կորցնենք մեզ ու չքանանք մի մեծ ելքով,


Արի չսպասենք հնացած գարնան:


Արի տխմար քամու ձեռքից բռնենք...


Արի հեքիաթներն էլ  չանտեսենք:


..........


Արի պարզապես  չսիրենք...