понедельник, 13 февраля 2012 г.

                                   ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՉԵՆՔ


Ագահորեն սլանում է անժամանակ ժամանակը,
Վազում է,անվերջ վազում խելագարված մոլորակը:
Ու այգաբացն ահա ,անփույթ թևերն է փռում,
Օդը դառը սուրճիդ հոտն է շնչում:


Թարմ փողոցներում նույնախտային օրն է ծնվում.
Հեռուներում ձայներ,հուշեր են խլանում:
Աչքերդ անվերջ իմ ներկայությունն են  դավաճանում...


Ուրվականոտ փողոցներում խաղաղ օրն է, ահա մեռնում
Փոշիացած քամիները կիրք ու կայծ են լուռ տարփողում:
Մենք այստեղ չենք,միանվագ այս աշխարհում:

воскресенье, 5 февраля 2012 г.

                                       ԻՄ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ  :)
                                                 ԳԱՐՈՒՆ
Գարունը խոսեց այսօր իմ հոգում.
Մի ծիրանենի` կանգնած այն այգում,
Քնքուշ արևից բողբոջ է տվել,
Բայց միայն մի ճյուղ հիմա տես`ծաղկել
Նայելով շուրջն ընդմիշտ խենթացել,
Կարծես ասում է.<<գարու՜ն է բացվել>>:

Ու ծանրացել է այդ ճյուղը ծաղկած,
Ժիր մեղուներն ահա մոլորված,
Գնում են գալիս,նեկտար հավաքում
Հեքիաթային է գարունն աշխարհում:
Եվ ինձ թվում է,որ դուրս կթռչի,
Իմ սիրտն անհոգ,անվերջ կճախրի:
                      
                                               *****
                                                       
Կյանքը մի օր մայրամուտ
Ու մի օր էլ արև կգա այդքան շուտ,
Մի օր բարի,հեզ հայացք,
Ոչ,դիմակ էր լոկ,խաբկանք:

                                            ԻՆՉՈՒ՞ ՆԱՄԱԿ ՉԵՍ ԳՐՈՒՄ
Հուսահատության այս ճանապարհում,
Սպասումների այս մեծ աշխարհում,
Ինչու՞ ինձ նամակ դու էլ չես գրում,
Կարոտն ինձ միշտ ցավ է պատճառում:

Իմ մո՛տ հարազատ միշտ հեռու ես դու,
Թախիծն է պատել սիրտս ահարկու,
Ինչու՞ ինձ նամակ դու էլ չես գրում,
Մի՞թե քո սրտում խիղճը չի տիրում:

Հոգումս աշնան մեգն է տարածվում,
Դու հեռացել ես,չկաս իմ աշխարհում:
Ու էլ չես գրի դու գեթ մեկ նամակ,
Դու գնացել ես,ինձ թողել մենակ:


                                           
                                     














                                                    ՀԵՌԱՑԱԾ ՀՈՒՇԵՐ
Հուշերիս թռիչքն ինձ հեռու տարավ,
Կյանքի արահետով նա սահեց,անցավ:
Մոլոր թողեց սիրտս,անդարձ հեռացավ,
Մնաց ինձ տխրություն,մելամաղձ ու ցավ:


Եվ կարծես թե սիրտս չունի հանգրվան,
Իմ քաղցր հուշերն էլ չկան,չկան:
Վախենում եմ,որ այսօրն էլ մշուշում մնա,
Այդ հուշերի մի մասնիկը գուցե նա դառնա...                  

                                                            ԴՈՒ ԻՄՆ ԵՍ
Դու իմն ես, իմն  ես`  իմական,
Իմ երազներից,բայց միշտ իրական,
Իմ աշխարհներրին հայտնի օտարական,
Իմ հարբած մայթերի անցորդ հավերժական:

Դու իմն ես,իմն ես`իմական,
Իմ բացվող այգն ես մայրամուտական:
Ստվերներս ընկեր ու դավաճան,
Խոհերս թևեր ու խորան:

Դու իմն ես,իմն ես`իմական,
Իմ աշխարհներին հայտնի օտարական,
Իմ հարբած մայթերի անցորդ հավերժական...
Բայց ես քոնը չեմ,քոնը ` քոնական:

воскресенье, 20 ноября 2011 г.

                                                     ԿԱՐՈՏԱԽՏ
Անհասցե,մոլոր,անմեղ փաթիլներ,
Մեքենաներից տնքացող մայթեր,
Մշուշում ձգված լույսի ճաճանչներ,
Հեռվում դողացող միայնակ մի ծառ:

Եվ հանկարծ ծանոթ,հարազատ մի շունչ,
Ջերմացնող աչքեր ու շոյող հայացք
Աղմկող ռելսերի մի անվերջ ընթացք
Անցյալում թողած թրթիռ ու պատրանք:

Անհասցե,մոլոր,անմեղ փաթիլներ...

воскресенье, 2 октября 2011 г.

                                             Արևոտ աշունը հեռվում կմնա

Աշնան միգամած օրերին կգամ,
Այգու տրտմության հոտը կշնչեմ,
Անտարբեր քամուն կրկին կարթնացնեմ
Ու տաք հուշերով կյանքս կլցնեմ:

Ու ծանոթ մի ստվեր կանցնի,կգնա
Անտանելի կարոտախտով հոգիս կհիվանդանա:
Կսերտեմ անիծյալ այբուբենը լռության.
Այս արևոտ աշունն էլ հեռվում կմնա...

среда, 13 июля 2011 г.

Երազկոտ աղջնակն ու դու....

Երջանկությունը ժամը վայրկյան դարձրեց ու թրթռացող սիրտս նորից գերի մնաց կյանքս լցնող ու ջերմացնող վայրկյաններում:Վախենում եմ,որ հանկարծ չկորցնեմ այդ պահերը,քանի որ կկորցնեմ այնտեղ թողած սիրտս:
    Ասես փոքրիկ,երազներով լեցուն աղջնակ լինեմ`ով վազում է,անվերջ վազում գնդակի ետևից,բայց գնդակը երբեք կանգ չի առնում :Գիտեմ,ինքս հորինեցի այս դաժան խաղը ու երբեք ինձ չեմ մեղադրի,չէ որ մի օր կգտնեմ քեզ և դու կլինես այս տողերի նման պարզ ու անկեղծ:Քեզ հետ չեմ վախենա հարյուրավոր թրթռացող սրտեր կորցնելուց,քանի որ գիտեմ`քո ջերմությամբ կստանամ հազարավորը:
Դու ու երազկոտ աղջնակը մի օր կհասնեք գնդակին....