пятница, 26 октября 2012 г.


                  Անազատություն

Հիմա,երբ մարդկային ոսկի երազներից

ծանրացրել է օդի խզված ազատությունը

հիմա,երբ ճմլվել են մտքերդ տողերում,

դու աճուրդ ես մարդկային ոսկի երազներում:

հիմա,երբ խելագարները կուսական վախճանի են սպասում...

հիմա,երբ ստվերները անիծում են լույսի հպումը:

понедельник, 20 августа 2012 г.


                                   
                                                 * * *

Այս առավոտը աշնան ապտակով,

Ու լուռ անրջով իջել է սրտիս,

Անթեղվել է լռությունը կարոտի գույնով,

Կորցրել եմ դողը ստվերներիս:

Այս առավոտ արեգակը վարագույրով

Ու կապույտ շղարշով է օծվել,


Համրացել են փողոցները  շշուկներով...

Աչքերս ետնաբեմում են բացվել:



четверг, 16 августа 2012 г.

                                                ԾԱՂՐԱԾՈՒՆ




_Ես լացել չգիտեմ,տխուր օրերին իմ աչքերն երբեք տամուկ չեն եղել:

_Իսկ ինչպե՞ս ես տխրում:Երևի քո սիրտն երբեք չի ցավել:

_Այդ պահերին սրտիս զարկերն արագանում են ու վախենում եմ,որ շուտով կարտասվեմ: Աճապարում եմ ձեռքերով ամուր պահել աչքերս ու գործի է անցնում ժպիտս, բայց հիմա էլ այդպես չեմ անում:Մարդիկ սովորել են դեմքիս արցունքներ ու մի լայն  ժպիտ նկարել:

_Այդպես մենք երբեք չենք իմանա քո իրական  թախծի ու պայծառության մասին:

_Ես միշտ պայծառ եմ:Իմ թախիծը միայն ես պետք է տեսնեմ :Դա քեզ համար նույն բանը կլինի,երբ մերկ դուրս գաս մարդկանց մեջ:Դու կկորցնես հետաքրքրությունդ:

_Բայց մարդիկ միևնույն է տեսնում են դեմքիդ նկարված արցունքները:

_Սրանք սովորական,հորինված և  ուրախության արցունքներ են:

_Իսկ սրտիդ զարկե՞րը:

_Մարդիկ սրտիս զարկերը նկարել չգիտեն:Ես ամեն օր ծաղրում եմ ինձ ու նրանց:

понедельник, 2 июля 2012 г.

                                     * * *

Ամպը  պոկվել  է երկնի կապույտից ,

Արևը երկիրը գրկած լուռ անձրևում է ,

Մայթերը քարացել են քամիների ապտակներից

Հեռուներում աղջկա անձայն երգը ճախրում,անհետանում է :

Ու կուսական օդը ծանրացել է անժամանակ աշխարհներում.

Ցնորված թրթիռը կարոտ է տարփողում ...

 

Արևը երկիրը գրկած լուռ անէանում է :

четверг, 14 июня 2012 г.

                             ԱՂՈԹՔԻՍ ԹևՈՎ

Ես աղտ եմ մարդկանց նոր,անեզր աշխարհում,

Հոգի եմ անկենդան,ճղճիմ այս օդում,

Կանաչ տերև եմ չորացած,դեղնած ծառում,

Ալրի հատիկ եմ խորը ցեխաջրում:

Ուզում եմ մենանալ,հեռանալ ինձանից

Աղոթքիս թևով մայրամուտվեմ ու աշխարհը գրկեմ,

Լռության շնչով ջերմանամ ու խաղաղվեմ:

Բայց արևոտ իմ երազը ոչ ոք չի լսում.

Ես  աղտ եմ մարդկանց նոր,անեզր աշխարհում...

Երազներս թռչում են իմ խաղաղ ու լուռ աղոթքներում:

среда, 30 мая 2012 г.

                               
                                                 * * *
Անկարգ ,լկստված ու անհարթ ճամփա,
Անփորձ , ուրացած երկնքի վկա,
Անսանձ ,կուրացած փոշով դրոշմված
Անտուն ու թեթև մտքով ողողված:
 Անկարգ ,լկստված ու անհարթ ճամփա,
Աշխարհին անհայտ անբարո մանուկ,
Արևներում կնքված անտարբեր որբուկ
Անփորձ , ուրացած երկնքի վկա:

пятница, 20 апреля 2012 г.

                                       ԹՈՂԵՔ ԻՆՁ ՄԵՆԱԿ ԻՄ ԱՂՈԹՔՆԵՐՈՒՄ


Թողեք ինձ մենակ իմ աղոթքներում ,

Թողեք մենակ լռության մեջ ,

Իմ հեռու , եթերային մթությունում:

Երկու թևերով թռչել չեմ ուզում

Հենց այս մի թևով ճախրում եմ կապույտում ...

Թողեք ինձ մենակ իմ աղոթքներում ,

Թեթև ու մաքուր իմ մենությունում ...